Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական քաղաքներից մեկը

Խերսոնի շրջանի Գենիչեսկ քաղաքը գրավվել է ռուսական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է ուկրաինական քաղաքի ղեկավարը: Նա նշել է, թե քաղաքը բոլոր կողմերից շրջափակված է:

Քաղաքապետը նաեւ հայտնել է, թե չինովնիկների նկատմամբ որեւէ ֆիզիկական ուժ չի կիրառվել:

Ռուսաստանից հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության արդյունքում գրանցվել են արկերի ուղիղ հարվածներ Դոնեցկի բնակելի շենքերին:

Այս մասին հայտարարել են ՌԴ իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գրանցվել են արկերի ուղիղ հարվածներ Դոնեցկի բնակելի շենքերին, սոցիալական հաստատությունների շենքերին, վիրավորվել են քաղաքացիական անձինք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ