![]()
Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռ է կործանվել Կիևում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
«Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռն ընկել է Օբուխովի շրջանի Ժուկովցի և Տրիպիլյա գյուղերի միջև: Օդանավում եղել է 14 մարդ, պայթյունի հետևանքով զոհվել է 5 հոգի»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիան հայտարարել էր, որ խոցել է ուկրաինական երկու ռազմական ինքնաթիռ, ըստ նախնական տվյալների՝ դրանք Սու-24 են եղել:
![]()