Շողակաթ համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 6 ծրագիր՝ 130 միլիոն 600 հազար դրամ ընդհանուր նախնական արժեքով

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն վեց ծրագիր, որոնց ընդհանուր նախնական արժեքը կազմում է 130 միլիոն 600 հազար դրամ։

Ինչպես  տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը, համայնքապետարանի կողմից այս պահին պատվիրվում են նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է Շողակաթ գյուղի 9-րդ, 4-րդ եւ առաջին փողոցների ասֆալտապատում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 36,5 միլիոն դրամ։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում համայնքի վարչական կազմի մեջ մտնող Ծոփաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շողակաթ, Դրախտիկ եւ Աղբերք գյուղերում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 100 հազար դրամ։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է Շողակաթ գյուղի բազմաբնակարան շենքի մուտքերի եւ դռների վերանորոգում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն դրամ։ Սուբվենցիոն չորրորդ ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցում Դրախտիկ, Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն դրամ։ Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով նախատեսվում է Շողակաթ գյուղի 7-րդ փողոցի նորոգում՝ սալիկապատմամբ։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ։ Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով նախատեսվում է Շողակաթ գյուղի թիվ 2, Աղբերք գյուղի վարչական շենքի վերանորոգում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն դրամ։

«Կարծում եմ, որ նախատեսված ժամկետներում կկարողանանք ավարտի հասցնել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը եւ ժամանակին տալ շինարարական աշխատանքների մեկնարկը։

Նախատեսված բոլոր ծրագրերը կենսական կարեւոր նշանակություն ունեն մեր համայնքի բնակիչների համար, որոնց իրականացմամբ համայնքում կկարգավորվեն տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրները»,-նշեց Սուլիկո Շուշանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ