Դամասկոսի մերձակայքում զինամթերքի պայթյունից երկու խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ծայրահեղականների կողմից թողնված զինամթերքի պայթյունի հետևանքով մահացել է երկու խաղաղ բնակիչ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Միջադեպի հետևանքով ևս հինգ մարդ բեկորային վնասվածք է ստացել:

Ոստիկանությունը ներկայում փորձում է հստակեցնել պայթած զինամթերքի տեսակն ու պարզել, թե ինչպես է այն հայտնվել Դամասկոսի արվարձանում գտնվող բնակելի թաղամասում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ