![]()
Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում Նորք–Մարաշ 8-րդ և 10 –րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Վարդան Մխիթարյանի վարած Toyota Camry մակնիշի և 71-ամյա Վլադիմիր Կարապետյանի վարած UAZ մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է, փակելով ճանապարհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վաթրի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 17 ջոկատի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Գրիշա Պողոսյանն ու Նորայր Սահակյանը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
![]()