Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցությունը չի զարգացնում ի վնաս հայ-ռուսական բարեկամության. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ, պատասխանել է, որ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի երեք երկրների եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը:

Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։

Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»,- մասնավորապես, պատասխանել է Հունանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ