Հաղթանակ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 23-ին՝ ժամը 13։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13։56-ին։ Տան բակում այրվել են բաց խոհանոցի գույքը (մոտ 6 քմ), 2-րդ հարկում՝ մասամբ հյուրասենյակի (մոտ 20 քմ) գույքը և ջերմահարվել տան խոհանոցի (մոտ 6 քմ) գույքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ