![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին ռազմական օգնություն ցուցաբերելու պարտավորությունների թեմային:
Նա նշել է, որ հանրապետությունների հետ ստորագրված պայմանագրերում համապատասխան կետեր կան, որոնք արձանագրում են, որ Մոսկվան համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն կտրամադրի:
«Անհրաժեշտության դեպքում մտադիր ենք կատարել մեր պարտավորությունները»,- նշել է Պուտինը, նաև հստակեցրել, որ դա դեռ չի նշանակում, որ ռուսական զորքերը «հենց հիմա» կգնան Դոնբաս։
Կրեմլի առաջնորդն անդրադարձել է նաև Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնություններին՝ շեշտելով, որ դրանք այլևս գոյություն չունեն:
![]()