Գերմանիան կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

Գերմանիան առաջիկա ամիսներին կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությանը։

«Մենք լիովին համերաշխ ենք Ուկրաինայի հետ, դա ակնհայտ է պատժամիջոցներին մեր արագ արձագանքից:

Բայց մենք նաև վերջին շաբաթների ընթացքում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային: Այն ոչ միայն կշարունակվի, այլև կաճի առաջիկա ամիսներին», — Փարիզում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ասել է Բերբոքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ