![]()
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ է եղել, որը պաշտոնյան հայտարարագրում չի ներկայացրել. բացահայտել է hetq.am-ը:
Արմեն Սարգսյանը 2013-2018 թվականներին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը և ի պաշտոնե պարտավոր էր ներկայացնել հայտարարագիր իր միջոցների մասին:
Շվեյցարական հաշիվների հետ կապված հրապարակումները կշարունակվեն, գործերից մեկը տանում է դեպի նախկին նախարար՝ ասաց Բաղդասարյանը՝ առանց մանրամասներ բացահայտելու:
![]()