Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում

Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով արտգործնախարար Դմիտրի Կուլեբանի հայտարարությանը։

«Ես կոչ եմ արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնել բոլոր տատանումները, բոլոր զսպումները, բոլոր թերահավատությունը, որը առկա է որոշ եվրոպական մայրաքաղաքներում, և Ուկրաինային տալ ԵՄ ապագա անդամակցության խոստումը:

Այդ ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, դա բառացիորեն Ուկրաինային իր հովանու տակ առնելն է»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ