![]()
Կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ հանրապետությունում հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխա:
Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
««Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին: Ուղեկցող մյուս ախտանշաններից են աղեստամոքսային խանգարումները, մաշկային տարբեր խնդիրները: Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն` լարինգոտրախեիտ և կրուպ հիվանդություններն են զարգացել»,- մանրամասնել է Սարգսյանը:
Բանախոսն ասել է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պատվաստվել 5 տարեկանից բարձր և խրոնիկ խնդիրներ ունեցող անձանց:
Երեխաներին պատվաստելու համար ԱՀԿ-ի կողմից խրախուսվում են Pfizer և Moderna պատվաստանյութերը:
![]()