Կրկին երկրաշարժ է արձանագրվել

Aliq.ge-ն հայտնում է, որ փետրվարի 21-ին՝ Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։

Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 (ML) մագնիտուդ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։

Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ