![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքԻ պաշտոնական իր էջում տեղեկացրել է, որ Ալավերդի քաղաքում հիմնանորոգվում են երկու կամուրջներ, որոնք ի սկզբանե ներառված չեն եղել հիմնանորոգման ծրագրում:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է .
«Հիմնանորոգվում են Ալավերդու զույգ կամուրջները։ Կամուրջները քաղաքի համար ստրատեգիական կարևորություն ունեն։ Ի սկզբանե դրանց հիմնանորոգումը ներառված չի եղել Մ6-ի Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն հատվածի հիմնանորոգման ծրագրում և ներառվել է կառավարության ջանքերի արդյունքում։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլին։ Ասֆալտե ծածկի տեղադրումը կախված կլինի բնակլիմայական պայմաններից»։
![]()