Հրապարակվել է ռուսական Հիպերձայնային «Циркон» հրթիռի արձակման կադրերը

Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13000 մարդ, ևս մոտ 44.000-ը վիրավորվել են։ Բելառուսի մայրաքաղաքում կոնտակտային խմբի նիստում քննարկվել է լարվածության դեէսկալացիան։

Հիմք են ընդունվել մինսկյան համաձայնագրերը, որոնք նախատեսում են սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից։

Դոնբասում լարվածության մասին շարունակաբար ահազանգում է ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որոնք նաև օգնում են զինվել Ուկրաինային և այնտեղ են ուղարկում ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության:

Ուկրաինան ու միջազգային կառույցներն էլ իրենց հերթին կոչ են անում Ռուսաստանին զերծ մնալ հարձակումից ու իրավիճակի սրումից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ