Փոփոխություն սուբվենցիայի տրամադրման կարգում. թիրախում սահմանամերձ համայնքներն են

Ավելի քան 10 փոփոխություն սուբվենցիոն ծրագրերի տրամադրման կարգում, սահմանամերձ բնակավայրերը շարունակում են մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում:

Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) — Մինչ այս մենք ունեինք բարձրլեռնային համայնքներ և սահմանամերձ համայնքներ՝ միասին տող, որով կիրառում էինք որոշակի տոկոս Կառավարության մասնակցությամբ: Այս տարի սահմանամերձ համայնքներն առանձնացրել ենք և տրվող արտոնության չափաբաժինը բավական մեծացրել ենք մի շարք ծրագրերում՝ դրանք հասցնելով մինչև 80 տոկոսի:

Անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերից մեկն էլ ապաստարանների կառուցմանը կամ գործողների բարեկարգմանն ուղղված համաֆինանսավորումն է: Պետությունը պատրաստ է տրամադրելու պահանջվող ծախսերի 80 տոկոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ