![]()
Մարտակերտի շրջանում շարունակվում են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի 27 կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարույթունը:
Ներպետական տրանսպորտային հաղորդակցության առումով նոր ավտոճանապարհը կարևոր նշանակություն կունենա։ Այն հնարավորություն կտա կրճատել Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը շուրջ 24 կիլոմետրով՝ հնարավորություն տալով շրջանցել մայրուղու Ներքին Հոռաթաղ-Դրմբոն-Չլդրան հատվածը։
Արդյունքում` Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհը կկազմի 73 կիլոմետր, ներկայիս 97 կիլոմետրի փոխարեն։ Արդեն կատարվել է ճանապարհի մոտ 4 կմ մասի ասֆալտապատում՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ հատվածում։ Եվս 15 կմ հատվածում իրականացվել են հողային աշխատանքներ, իսկ մնացած 8 կմ հատվածում դեռ շարունակվում են։
Ճանապարհի կառուցումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
![]()
![]()