![]()
Սյունիքում կառուցվող 6 այլընտրանքային ճանապարհից մեկը Խոտ-Որոտանն է:
Նոր ճանապարհի շնորհիվ սահմանամերձ Խոտ գյուղի բնակիչները անվտանգ կերթևեկեն Գորիս, Կապան Մեղրի Քաջարան համայնքներ: Ճանապարհի շինաշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա աշնանը: Արահետ հիշեցնող ճանապարհն այսօր ընդարձակվել է:
«Ճանապարհային դեպարտամենտի» ինժեները նշում է, որ չնայած խնդիրներին՝ ջրահեռացումինց մինչև սողանք, աշխատանքները չեն դադարել, գտել են լուծումներ:
Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մոտ 7 կմ հատվածում հողային պաստառն արդեն պատրաստ է, գարանանը կասֆալտապատվի:
![]()