![]()
Ստեփանակերտում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այստեղ կհաճախեն տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտները:
Սեդրակ Վարդանյան («Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար) — Այստեղ կարող են, որպես կանոն, հաճախել 15 տարեկանից բարձր երիտասարդները, բայց բացառիկ դեպքերում՝ նաև 14 տարեկանից: Դասընթացի տևողությունը մեկ տարի է և 250 ժամ է լինելու:
Պաշտոնական բացմանը նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն է մասնակցել:
«Ինսթիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքով՝ հանրակրթական ծրագրերից դուրս արտադասարանական նմանատիպ խմբակներն անհրաժեշտություն են:
![]()