Նարեկ Բաբայանը վարչապետի որոշմամբ նոր պաշտոն ունի

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ