«Ջահելության ճնշող մեծամասնությունը չգիտե, թե որտեղից է սկսվել էս հերոսի հետ կապված կինոն»․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին.

Մինչ շատերը նոր-նոր են ծանոթանում, ես հիշում եմ 1998-ի փետրվարը, երբ ամբաստանյալը լրատվամիջոցների այն հարցին, թե կարող է՞ առաջադրվի նախագահի թեկնածու, նախ ասաց՝ խնդիրներ կան սահմանադրության հետ, ու երկու շաբաթ հետո տեղականք բերեց, թե … խնդիրներ չկան: Այն ժամանակ, ես շատ չէի խորանում իր ով լինելու մեջ, գիտեի կենսագրությունը՝ ինչ հրապարակված էր, ու մի քանի վեճ ունեցա ծանոթ ընկեր գործընկերներիս հետ: Ես ասում էի, թե իրավունք չունի առաջադրվելու, նրանք պնդում էին, թե ունի, ասում էի, եթե մարդն արդեն թքում է սահմանադրության վրա, տեսեք, թե էդ պաշտոնը ստանալուց հետո ինչեր է անելու:
Տեսանք: Նույնը կրկնեց 2003-ին, էլի դրա իրավունքը չունենալով:
Հիմա, կանխելով անպտուղ վեճը էդ իրավունքի շուրջ, ասեմ, որ հիմնական հակաճառությունն այն էր, թե դե ԼՂՀ քաղաքացիությունն էլ ՀՀ քաղաքացիություն է: Հարցնում էի՝ բա վերջին 10 տարվա ՀՀ-ում մշտական բնակության սահմանադրական պահանջը, ասում էին դե՝ ԼՂՀ-ն ՀՀ է: Կռվանները քանի գնում, թուլանում էին, իսկ երբ հարցնում էի, թե ինչու մենք՝ ՀՀ քաղաքացիներս ԼՂՀ նախագահ առաջադրվելու ու ընտրվելու իրավունք չունենք՝ լռվում էին: Էս ամենի թագուպսակն, իհարկե, ժեկ-ից երկու անգամ բերած կեղծ տեղեկանքներն էին, թե 10 տարվա (1988-1998, 1993-2003 թթ.) ՀՀ քաղաքացի է ու մշտական բնակիչ:
Զույգ հարց կա փոխկապակցված. ասենք՝ տեղեկանք տվողն էր հանցագործ, բա ինքը չգիտե՞ր, որ վերջին տասը տարվա ոչ մշտական բնակիչ էր, ոչ էլ ՀՀ քաղաքացի, կամ, ասենք՝ ինքն էր գիտակցված կեղծիք անում՝ տեղեկանք էր ուզում, ժեկի կնիկն էլ չգիտե՞ր, ում է տալիս տեղեկանք: Էթիկական տեսանկյունից՝ տարբերություն չկա, երկուսն էլ նույն որակն ունեն, իբր մեկը շատ իշխանություն ուներ, մյուսը ենթակա էր, մանր բազար է, ես չէի տա նման տեղեկանք, օրինակ: Տեսնես էդ կնիկը սա՞ղ է, թոռներին ինչ է պատմում իր գործից: Ասենք՝ շինարար վարպետը թոռների հետ քաղաքով անցնում՝ իր շինած տներն է ցույց տալիս, սրա ասուլիսի մասին ռեպորտաժը միամիտ տեսնելիս,էդ կնիկն ինչ է ասում տնեցոնց, հասկանո՞ւմ է, որ ինքը կոնկրետ քրեական է, որ չի նստել:
Հետո տեսանք ինչեր արեց, ինչ դառավ, ուր թռավ, ուր թռցրեց յուրայիններին, ոնց նստեց երկրի վզին, ինչպես շատ բնական համարեց իր «վերելքը», ընդդիմություն քացու տակ գցելը, հեռուստակայանների վրա հարձակումները, …, …., մարտի 1 սարքելն ու իբր չհասկանալը, թե ինչ է արել: Կինո է այ մարդ, ետ նայեք հլը …: Սկզբում մտածեց, թե երեւի չի կարող առաջադրվել, հետո մտածեց, որ դե փաթթած ունի Սահմանադրությունը, համոզեցին, թե ինքն իրեն համոզեց էական չէ, ինքն էր որոշողը, եւ որոշեց թքել Սահմանադրության ու երկրի վրա:
Հիմա ջահելության ճնշող մեծամասնությունը չգիտե, թե որտեղից է սկսվել էս հերոսի հետ կապված կինոն, կարող է ավելի հին արմատներ ունի, չեմ ուզում հիմա խորանալ ԼՂՀ խորքերը, բայց, երբ ջահելների եմ պատահում, որ անփող պաշտում են էս խուչունդոտին, հասկանում եմ, որ հասարակական, գիտական, կրթական, քաղաքական ոլորտների գործիչները իրենց գործը վատ են արել, հարմարվել ու վատ են արել կամ չեն արել: Մեր պատմությունը շարունակ կեղծած է: Ինչքան պատմող այնքան պատմություն, պատմությունը միշտ վարկած է, բայց թեկուզ այդպես բազմակարծ հավաքական պատմություն ունենայինք ունենայինք, սրապեսները գետինը պիտի մտնեին, իսկ եթե այդպես վարվելու կամք չունենային, պիտի երազեին գոնե թափանցիկ լինել, որ մարդկանց աչքին չընկներին, ուր մնաց՝ ասուլիս տային …
Ես երեւի անուղղելի լավատես եմ, որ գիտեմ, թե գալու է մի օր, երբ Հայաստանին վնաս տված բոլորը տվածի չափով հատուցվելու են, այդ թվում էս խուչունդոտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ