![]()
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է․
Մարդ, ով Արցախի ձայնը բանակցություններում կտրել է, 1998-ին իշխանության զավթումը հիմնավորելու համար անձամբ հայտարարել է, որ Հայաստանի անունից ինքը պետք է խոսի Արցախի փոխարեն, այսօր պահանջում է, որ Արցախը խոսի։
Այն որ թղթին գրվածը չի հասկանում, դա գիտեինք։ Բայց որ չի հասկացել նաեւ 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի փաստաթուղթը, դա աղետ է։ Ասում է’ քանի որ Արցախի վերաբերյալ պարբերությունում գրված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա հաղթանակ է։
Բայց շրջանցում է, որ հենց ինքը 1998թ—1999թթ. բանակցում էր Ընդհանուր պետության տարբերակը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ «Արցախը Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն է կազմում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում», անունն էլ’ Ադրբեջան։
Բա որ Ստամբուլում 1999-ին այդ «պարագրաֆում հաղթում էիր», ինչու էիր նույն թվականին թղթի վրա համաձայնում «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում մեկ պետություն» կազմելուն?
Ասում է’ բանակցություններից վախում եմ, քանի որ թուրքերը զապիսը միացնելու են ու ասեն’ Փաշինյանը ասել է, որ Հայաստանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար ոչ մի անկախություն։ Եթե անգամ կառչում է Փաշինյանի խնդրահարույց ձևակերպումներից, բայց միեւնույնն է թուրքերը մեր դեմ մինչեւ հիմա ոչ թե նման զապիսներ են դնում, այլ միջազգային փաստաթղթեր, նույն Ստամբուլի փաստաթուղթը, որը Քոչարյանը հպարտորեն ասում է’ ես եմ ստորագրել ու դա Լիսաբոնից հետո հաղթանակ է….
Ասում է’ վախում եմ, որ բանակցություններում Արցախի իշխանություններին որպես հայկական համայնք նստացնեն ադրբեջանական համայնքի դեմ դիմաց… Ասում է մեկը, ով 92 թ. չլսելով Արտգործնախարար Րաֆֆի Հովհասնիսյանին, այլ լսելով Ժիրայր Լիպարիտյանին գնում է Հռոմի հանդիպմանը, որտեղ հենց իրեն հավասարը հավասարի նստացնում են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը դեմ։ Գործուղման եւ օրապահիկի փողերը ստանալիս Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է ձեռնպահ մնալ, չի լսում’ փողերը գրպանն է դնում եւ հայդե Հռոմ, սաֆարիի։ Այս ամենը ինքս եմ հրապարակել Արցախի, տարածքներ ճանաչել-չճանաչելու շուրջ Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ-ի հետ թեժ բանավեճում, Հրապարակ թերթում կարծեմ 2009-ին թե 10-ին հրապարակելով նաեւ լիքը անհայտ փաստաթղթեր….
Աղետ է, աղետ։ Ու սա դեռ մի փոքր մասն է։
Զարմանում եմ’ նա իրոք հասկանալու խնդիրներ ունի, թե այդպես ցույց տալը ձեռնտու է….
Դե եկ սրբազան ու մի խենթացի…
![]()