![]()
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և, մասնավորապես, երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են` հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ երկաթուղու շահագործման վերաբերյալ չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ — Մեր վերջնական նպատակն ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանում կայունություն կբերի, և ենթակառուցվածքներն սկսեն ունենալ տարածաշրջանային նշանակություն: Եռակողմ աշխատանքային խմբի հարթակում արդեն ունեցել ենք թվով 8-9 հանդիպում և, այո՛, քննարկումները եղել են ըստ էության:
Գործել է երկու փորձագիտական ենթախումբ: Կոնկրետ քննարկվել են երկաթգծի բացման հնարավորությունները, իհարկե մաքսային և սահմանային հսկողության ներքո է դա լինելու:
![]()