Հրթիռ, գնդացիր ու ինքնաձիգներ. պատերազմի օրերին Արցախից ապօրինի բերված 1246 միավոր զենք է առգրավվել

«Ալազան» համակարգի հրթիռից մինչև գնդացիր ու «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ սրանք վերջին պատերազմի օրերին Արցախից Հայաստան ապօրինի բերված զենք-զինամթերքի ընդամենը մի մասն են։

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար, վերջին տվյալով՝ կան 84 մեղադրյալ, 8 դատապարտյալ: Ոստիկաններն առ այսօր առգրավել են 1246 միավոր զենք։

Ապօրինի զենք-զինամթերքը առգրավելուց հետո ուղարկվում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ յուրաքանչյուրը մանրակրկիտ փորձաքննության է ենթարկվում:

Առգրավված 1246 զենքերից մի քանիսի փորձաքննություններով արդեն իսկ բացահայտվել են նախկինում կատարված ծանր հանցագործության դեպքեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ