Շիրակի մարզում պետական միջոցներով կկառուցվեն մոդուլային դպրոցներ, մսուր-մանկապարտեզներ, որոշները կապահովվեն գույքով

ՀՀ կառավարության այսօրվա որշմամբ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների շենքերի կառուցման նպատակով, ևս 50 մլն դրամ նախատեսվել է Բերդաշենի դպրոցը գույքով և տեխնիկայով ապահովելու նպատակին։

9 մլն 880 հազար դրամ գումար ուղղվել է Արթիկ համայնքում և Արթիկի Արևշատ բնակավայրում «մոդուլային» տիպի՝ 144-ական տեղ հզորությամբ, մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակապման համար:

Կառավարությունը 765 հազար դրամ հատկացրել է նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքնման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ