Հայաստանի ժողովրդին կվերածեն լիբանանի կամ պոլսո հայության նման մի համայնքի որոնք կղեկավարվեն առաքելա- դաշնակցական եկեղեցականի կողմից

Փայլակ Ուրուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լրագրողների մեջ գոնե մեկը չգտնվե՞ց, որ հարց տար ժողովրդի անունից հանդես եկող, սակայն այդ նույն ժողովրդին ատող՝ N1 ամբաստանյալին, թե արդյոք ինքը օրինական ճանապարհով ընտրված նախագահ եղել է, թե ոչ։

Կամ մեկը չգտնվե՞ց հակադարձեր, երբ նա Քի Վեստիում համաձայնւթյան էր եկել Մեղրին փոխանակել Լաչինի միջանցքի հետ, ինչպես էր պատկերացնում, Մեղրիի ժողովրդի կարգավիճակը ադրբեջանի կազմում։

Ավելին նա և իր բարբարոս ցեղատեսակը իրենց առջև խնդիր են դրել ամբողջւթյամբ վերացնել բոլոր պետական մարմինները, հատկապես նախագահի ինստիտուտը, որով Հայաստանի ժողովրդին կվերածեն լիբանանի կամ պոլսո հայության նման մի համայնքի որոնք կղեկավարվեն առաքելա- դաշնակցական եկեղեցականի կողմից։

Հայտարարում է, թե երկու տարի կալանքի մեջ է գտնվել և հասկացնում է, որ նույնիսկ, եթե որոշեն իրեն դատապարտել 7 տարի ազատազրկման, ապա կարող է ժամկետի 1/3֊ով կամ «հիվանդության» պատճառով ազատվել։

Հարգելի իրավապահ մարմիննե’ր, սեռժի և քոչարյանի կողմից կատարված ծանր հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չպետք է գործի։
Առողջ եղեք։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի🇦🇲

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ