Բորիս Բախշիյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու` պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
«Գրավի միջնորդությունը մերժվեց»,–գրել է Սարդարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հունվարի 31-ին ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ