Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքները

Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքները։

Ներկայումս ինտենսիվորեն շարունակվում են թվով 12 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ևս 3-ի կառուցման մեկնարկը կտրվի շուտով։ Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը կլինեն քառահարկ՝ բաղկացած 16-ական բնակարանից։

Ընդհանուր թվով շահագործման կհանձնվի 240 բնակարան, 40՝ երկուսենյականոց, 120՝ երեքսենյականոց և 80՝ չորսսենյականոց։

Այժմ իրականացվում են հիմքերի կառուցման, մասնավորապես՝ նկուղային հարկերի պատերի ու ծածկերի կառուցման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ