Տնօրենը հարսին տեղավորել է դպրոցում, սակայն նա աշխատել է գեղեցկության սրահում

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանություն զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Արավուս գյուղի դպրոցի տնօրեն Ն. Ջ.-ն 2020թ-ից մինչև 2021թ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնել է դպրոցին հատկացված պետական ֆինանսական միջոցները՝ պետությանը պատճառելով նյութական վնաս:

Ըստ նույն աղբյուրի նա որդու կնոջը՝ Ս. Դ-ին ձևակերպել է որպես ուսուցչի օգնական, սակայն նա աշխատանքի չի հաճախել, այլ աշխատել է Գորիսի համայնքի «Լոտուս» կոչվող գեղեցկության սրահում:

Նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ