![]()
Այսօր Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն էր այցելել «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող Երգչուհի Մալենան։ Փոքրիկ երգչուհին հանդիպեց քաղցեղը հաղթահարած և այս պահին բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։
Փոքրիկներն իրենց պատմություններով կիսվում էին երգուչուհու հետ, նաև հարցեր ուղղում:
«Այսօր միասին շատ լավ ժամանակ կանցկացնենք: Շատ ուրախ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Ձեր ամբողջ կյանքը դեռ առջևում է ու դուք էլ հավատացեք, որ ամեն ինչ կարող եք հաղթահարել»,- փոքրիների հետ զրույցում ասաց նա:
Մանուկների հարցին՝ դու վստա՞հ էիր քո հաղթանակին, 15-ամյա Մալենան պատասխանեց, որ իր հաղթանակը հայ ազգի համախմբվածության արդյունքն է:
![]()