Քոչարյանին մեղադրում են 3 մլն դոլար կաշառք ստանալու համար, բայց ինքը չի հասկանում մեղադրանքի էությունը. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Քոչարյանը չի հասկանում, թե ինչի համար են իրեն մեղադրում, ի՞նչ է արել, կամ ի՞նչ չի արել, կամ ի՞նչ պետք աներ, ոչ չի արել։
3 մլն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանը դատարանում հայտարարել է`
«Ես չեմ հասկանում մեղադրանքի էությունը»:
Քոչարյանին մեղադրում են 3 մլն դոլար կաշառք ստանալու համար, բայց ինքը չի հասկանում մեղադրանքի էությունը։ Այսինքն մեղադրելու բան չկա՞։
Կարծես հասկանում եմ, թե 10 տարի նախագահ աշխատելուց հետո Քոչարյանն ինչպես դարձավ էս երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե ոչ ամենահարուստը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ