«Բարեկամություն» կայարանի նախասրահից 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ