Երկրաշարժ Բավրա բնակավայրից 15 կմ արևելք. հետցնցումները շարունակվում են

Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ