Արցախից տեղահանված և խոցելի տեղաբնակ 15,000 անձի կոմունալ վճարների փոխհատուցման նպատակով տրվել է միանվագ աջակցություն

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Արցախից տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար դրամ։

«Շահառուների թիրախային խմբում Արցախում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝

ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,

50 տարեկանից բարձր անձինք։

Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։

Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ