![]()
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ջանիկ Բաղդասարյանը, իր վարած Dodge մակնիշի
ավտոմեքենայով Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, տապալել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկները պարզել են, որ Ջ. Բաղդասարյանը վարորդական իրավունքի վկայական չունի։
![]()