![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խորհրդարանական ընդդիմությունը ճողոպրեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքերից։ Այն խորհրդարանական ընդդիմությունը, որը ժամանակին ասում էր` չենք գալու սնդիկի մասին օրենք քննարկենք, քանի որ ավելի կարևոր հարցեր կան։
44-օրյապատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից կարևոր օրակարգ այս պահին չկա խորհրդարանում։
Այս որոշմամբ խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալը ոչնչացրեց ինքն իրեն։
![]()