![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պատերազմից հետո և մինչ օրս հայտնի շրջանակներն անընդհատ դոշ էին ծեծում, աղաղակում էին դավաճանության ու հողեր հանձնելու մասին, մեղադրում էին վարչապետին ու իշխանությանը պատերազմը կանխամտածված պարտության տանելու մեջ։
Սակայն նույն հայտնի շրջանակներն այսօր հրաժարվում են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Պատճառը շատ պարզ է, որպեսզի նույն փութաջանությամբ շարունակեն տարածել ստերն ու հնչեցնեն մեղադրանքները։ Եթե այդ անձանց մի փոքր անգամ հուզեր պատերազմն ու դրա հետևանքները, ապա վայրկյան առաջ ձեռնամուխ կլինեին պատերազմի պատճառների ու հետևանքների քննությանը։
Ո՛չ, այդ մարդկանց ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո և մինչև օրս հետաքրքրում է միայն մեկ
հարց՝ իշխանափոխությունը, ոչ պատերազմը, ոչ պատերազմի պատճառները և ոչ էլ պատերազմի հետևանքները հետաքրքիր չեն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքի հայրենիքի «փրկիչներին»։
![]()