«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի 11-ամյա որդու հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի 11-ամյա որդու հետ:

Sportbible պարբերականի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողի որդին այսուհետ հանդես կգա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

11-ամյա ֆուտբոլիստը հոր՝ Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո, հանդես է գալիս անգլիական թիմի ակադեմիայում և արդեն իսկ պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը ընտրել է 7-րդ համարի մարզաշապիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ