![]()
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ պետք է վերջ դրվի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի համոզմունքն է: Դիվանագետը նշում է՝ նման պայմանագիրը միշտ եղել է վերջնանպատակ:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) — Այլ հարց է, որ Ադրբեջանն ինքը այլ պատկերացում ունի: Նա ուզում է, որ մենք, փաստորեն, թողնենք Արցախը: Սա է իր նպատակը, և չի թաքցնում:
Հետևաբար պետք է աշխատենք այդ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու, բայց ոչ թե Ադրբեջանի տեսակետից: Եվ կարծում եմ, որ Հայաստանի այս մեսիջն Ադրբեջանը, այնուամենայնիվ, տորպեդացնելու է:
Բաբայանը վերահաստատում է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինուժի ոտնձգությունները նախարարն ահաբեկություն է որակում, իսկ հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը վերացնելու կամ աղվանա-ուդիական ներկայացնելու փորձերը՝ մշակութային ցեղասպանություն:
![]()