![]()
Արդեն 2 օր է, Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ճանապարհահատվածի՝ ժողովրդին հայտնի Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքում Մարտունու և Եղեգնաձորի ճանշինի ծառայողները հսկայական աշխատանքներ են կատարել նշված 45 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, ինչի շնորհիվ երթևեկությունը անցանելի է դարձել:
Մարտունու և Եղեգնաձորի Ճանշինականները 2 օր շարունակ հատուկ տեխնիկաներով հեռացրել են ճանապարհից մոտ 2-3 մետր բարձրության ձյան շերտը:
Աշխատանքները ճանշինականները կատարել են մեծ դժվարությամբ, քանի որ որոշ հատվածներում իր սև գործն է արել նաև բուքը: Ճանապարհը մաքրելուց հետո ուժեղ բուքը այն նորից լցնում էր ձյան շերտով:
Հիմա շնորհիվ ճանշինականների՝ ճանապարհը անցանելի է: Մնում է որոշ վայ վարորդներ իրենց ականջներին օղ անեն ու նշված ճանապարհահատվածով երթևեկեն ձմեռային անվադողերով, իսկ այդ մասին օրեր շարունակ զանգվածային լրատվամիջոցներով հայտարարություններ են տարածում Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՀՀ ոստիկանությունը:
![]()