![]()
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։
Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովը:
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է:
Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:
![]()