«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում Հայաստան կժամանեն Գարուն և Զազը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք:

Այս մասին հայտնել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:

«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովը, որի անդամն է փառատոնը:

Գագաթնաժողովին Եվրոպայից 25 քաղաքապետ կժամանի Երևան, 100 փառատոնի ղեկավար: Համերգներով կներկայանան աշխարհահռչակ դասական երաժիշտներ դաշնակահար Դենիս Մացուևը, «Գրեմմի»-ի դափնեկիր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը և այլք:

Ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն:

Փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 30-ին բացօթյա հարթակում: Այն անցկացվելու է Արագածոտնի մարզում: Հուլիսի 1-ին կլինի «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ ծրագիրը, իսկ հաջորդ օրը ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ