![]()
Պետությունն այս տարի ևս մոտ 83 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 25 միլիարդ դրամով:
Իրականացվող ծրագրերով գիտության կոմիտեն նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում թույլ զարգացած կամ ընդհանրապես գոյություն չունեցող ուղղությունները: Գումարն էլ հիմնականում ուղղում են թեմատիկ ֆինանսավորմանը:
Վերջին տարիներին շեշտակի ավելացրել են կրկնակի նշանակության հետազոտությունների թիվը, որոնք ունեն նաև ռազմական նշանակություն:
Մրցույթի փորձագիտական փուլում համագործակցում են ռազմարդյունաբերության կոմիտեի հետ, որը գնահատում է տվյալ հայտերի առաջնահերթությունը:
Նոր հեռանկարներ են ստեղծվել նաև երիտասարդ գիտնականների համար: Նրանց սեփական գիտական խումբը ստեղծելու հնարավորություն է տրվել: Բոլոր մրցույթներում էլ պարտադիր պայման է, որ վերջնարդյունքը տպագրվի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում: Այս փոփոխություններով պետությունը փորձում է գիտական համակարգն առողջացնել:
![]()