![]()
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն պաշտոնապես ձևավորված է: Առաջին նիստը նշանակված է երկուշաբթի:
Արցախյան 3-րդ պատերազմից 15 ամիս անց միայն իշխանության առաջարկով ստեղծված հանձնաժողովը պետք է քննի, թե ինչու սկսվեցին ռազմական գործողությունները, ինչը հանգեցրեց պարտության, դարձավ կորուստների պատճառ:
Հանձնաժողովականները կուսումնասիրեն պատերազմից առաջ պաշտպանության ոլորտում արվածն ու չարվածը, արդյոք զինվորականների գործողություններն օպերատիվ ու
համարժե՞ք են եղել իրավիճակին, չե՞ն շրջանցի մարտական պատրաստության, թիկունքային սպառազինության, զորքերի համալրման, հետախուզական աշխատանքին վերաբերող հարցերը:
![]()