«Այ Մոսկաներ,մի հատ ձեզ թափ տվեք.վաստակե՞լ եք արդյոք այդ իրավունքը,որ մատ եք թափ տալիս ու վիրավորում տարիքն առած Ազգային հերոսներ…».Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հիշենք Կռիլովի հայտնի <<Փիղը և Մոսկան>>առակը,որտեղ նա պատմում է Փղի, որը տարվում է փողոցներով և Մոսկայի (շնիկ) մասին, որը Փղի վրա հաչում է։ Մեկ այլ շան դիտողությանը, որ Փիղը նույնիսկ չի նկատում Մոսկայի կատաղությունը, Մոսկան առարկում է, որ շների մեջ իր հեղինակությունը հաչելուց մեծանում է, քանի որ, հարձակվելով Փղի վրա, ինքն ուժեղ ու անվախ է թվում։
Ռևանշիստների սպասարկուները,լրատվամիջոցները հարձակվել են հանրահայտ մշակութային գործիչների վրա այն պատճառով,որ նրանք <<հանդգնել>> են հանդիպել նախագահի պաշտոնակատարի հետ։
Այ Մոսկաներ,մի հատ ձեզ թափ տվեք։Վաստակե՞լ եք արդյոք այդ իրավունքը,որ մատ եք թափ տալիս ու վիրավորում տարիքն առած Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին,ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին,Ռոբերտ Ամիրխանյանին,Ռաֆայել Քոթանջյանին,Նառա Շլեպչյանին ու մյուսներին։
Հաշիվ տվեք ձեզ,անպատկառներ;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ