«Uրանց պիտի հրապարակnւմ կախե.» Նանե Արզումանյանի անդրադարձը

Լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սրանց մահապատիժը քիչ է… Ինչպես կարելի է գումարի դիմաց համագործակցել ադրբեջանցիների հետ, ԶՈւ-ի զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների ողջ ինֆորմացիան տրամադրել….
Սրանց պիտի հրապարակում կախել

Հիշեցնենք որ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ