Ինչ են հյուրասիրել Էմանուել Մակրոնին Մոսկվայում

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է մենյուն, որն առաջարկվել է Էմանուել Մակրոնին Մոսկվա կատարած այցի շրջանակում:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, ֆրանսիացի ղեկավարին համեղ ուտեստներ են հյուրասիրել: Մենյուի մեջ եղել է՝ 5 տեսակ ձկից պատրաստված ձկնապուր, մարինացված խնձորներ ծովախեցգետնով, սթեյք՝ թառափից, եղնիկի միս մոշով, ռավիոլի սպանախով, կոճապղպեղի շերբեթով:

Իսկ որպես խմիչք՝ Մակրոնին առաջարկվել է ռուսական գինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ