![]()
«Երբ դուք նշանակվում էիք արտգործնախարար, Նիկոլ Փաշինյանը ձեզ ներկայացնելիս ասում էր, որ դուք պետք է պատասխանատվություն կիսեք:
Բայց տպավորությունն այնպիսին է, որ դուք ոչ միայն պատասխանատվություն եք կիսում: Այսօր, օրինակ, Նիկոլ Փաշինյանի փոխարեն Նիկոլ Վովայեվիչի մասին հիշատակում արած Լուկաշենկոյին պատասխանեցիք:
Պատասխանեցիք այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Թուրքիա, թե՞ չի գնա: Կարեւոր, առանցքային նշանակության հարցերին դուք պատասխանեցիք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Միրզոյանին.
«Փաստորեն, ներկուլասային խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ է պատրաստում՝ որպես իր «ժառանգորդ», իրականությունից այդքան էլ հեռու չեն: Հիմա որպես Փաշինյանի ժառանգորդ, կարո՞ղ եք պատասխանել ոչ միայն Լուկաշենկոյին, երեկվանից սկսել եք իր «պորտը դեղը դնել», նաեւ պատասխանել Ալիեւի հոխորտանքներին: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Ալիեւը ամենավերջին նվաստացուցիչ որակումներն է տվել մեր երկրին, անձամբ Նիկոլ Փաշինյանին»:
![]()