Արարատ Միրզոյանի կոշտ արձագանքը՝ Լուկաշենկոյին

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից արված հայտարարությունը և խնդրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին անդրադառնալ դրան:

Միրզոյանն էլ, իր հերթին, Հակոբյանին հիշեցրեց ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը:

«Ալեքսանդր Գրիգորիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը: Մեր խորին համոզմամբ՝ այս ձևակերպումները ողողված էին՝ սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը»:

Նախարարը վստահեցրեց՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգի հետ Լուկաշենկոյի հայտարարությունը որևէ կապ չունի:

Արարատ Միրզոյանը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

«Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնվեն երկրների շահերը, սուվերենությունը»,- մանրամասնեց նա:

Արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ ՀՀ-ն շարունակելու է և պատրաստ է տարբեր միջազգային հարթակներում աջակցել Բելառուսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ