![]()
Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում «լավրովյան պլան» եզրույթը, որի ստեղծման մեջ Հայաստանի երրորդ նախագահը մեղադրում է գործող իշխանությանը, շրջանառվել է հենց իր իշխանության օրոք:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հունվարի 31-ի հարցազրույցին՝ Ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հարցում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններն առկա են, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը Սերժ Սարգսյանի հետ համաձայնել է, ընդգծելով՝ հենց դա է իշխանության քաղաքականությունը:
![]()